Մատչելիության հղումներ

Հայկական բանակը 18 տարեկան է


Այսօր Հայաստանում նշվում է Բանակի օրը:

Հայկական բանակի կազմավորման 18-րդ տարեդարձի կապակցությամբ նախօրեին պաշտպանության նախարարության վարչական շենքւոմ կայացել է հանդիսավոր նիստ, որի ընթացքում հանձնվել են պետական եւ գերատեսչական պարգեւներ:

Այսօր առավոտյան «Եռաբլուր» պանթեոն են այցելել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, կառավարության անդամներ, Զինված ուժերի բարձրագույն սպայակազմը, ազատամարտիկներ:

Երեկոյան Երեւանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում նախատեսված է տոնական համերգ` նվիրված Բանակի օրվան:

Բանակի օրվա կապակցությամբ հանդիսավոր միջոցառումներ կանցկացվեն Զինված ուժերի ստորաբաժանումներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG