Մատչելիության հղումներ

Սահմանադրական դատարանը Նիկոլ Փաշինյանի դիմումը կքննարկի մարտի 5-ին


Սահմանադրական դատարանը որոշել է թիվ 10 ընտրատարածքում հունվարի 10-ին անցկացված Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրություններն անվավեր ճանաչելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի դիմումը քննարկել մարտի 5-ին:

Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ «թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2010 թվականի հունվարի 14-ի որոշումը վիճարկելու վերաբերյալ գործը քննվելու է բանավոր ընթացակարգով»:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի հիշյալ որոշմամբ` թիվ 10 ընտրատարածքում անցկացված լրացուցիչ ընտրություններում հաղթող է ճանաչվել «Ազգային միաբանություն» կուսակցության թեկնածու Արա Սիմոնյանը՝ 6850 ձայնով, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը երկրորդն է` 4650 ձայնով, իսկ Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը ստացել է 288 ձայն։

Նիրկոլ Փաշինյանը Սահմանադրական դատարան է դիմել հունվարի 22-ին` ներկայացնելով բոլոր ընտրատեղամասերում խախտումների վերաբերյալ իր վստահված անձանց արձանագրությունները, տեսագրություններն ու այլ նյութեր: Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը համոզված է, որ ընտրությունները կեղծված են եւ պետք է անվավեր ճանաչվեն:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG