Մատչելիության հղումներ

logo-print

Թուրքիայում անչափահաս քրդուհին մոտ 8 տարվա ազատազրկման է դատապարտվել


Դիարբեքիրում 15-ամյա քրդուհին դատապարտվել է 7 տարի 9 ամիս ազատազրկման՝ ոստիկանի վրա քարեր նետելու եւ արգելված կոչեր հնչեցնելու մեղադրանքով:

Թուրքական Sabah պարբերականի փոխանցմամբ` Բերիվանը ձերբակալվել է հոկտեմբերի 9-ին Դիարբեքիրի արեւելյան Բաթման քաղաքում բողոքի ակցիայի ժամանակ: Ցույցի մասին տեսանյութերում դեմքը փակած աղջիկը, ոստիկանության պնդմամբ, Բերիվանն է: Քուրդ աղջիկը հերքում է մեղադրանքը՝ պնդելով, թե այդ տեսանյութում ինքը չէ, թե ինքը ձերբակալվել է քաղաքի կենտրոնում ապրող իր մորաքրոջը այցի գնալու ժամանակ:

Մեղադրող կողմը պահանջել է դատապարտել Բերիվանին 13 տարվա ազատազրկման. 7 տարի` ահաբեկչական կազմակերպության անունից հանցագործություն կատարելու, 5 տարի` ապօրինի ցույցին մասնակցելու եւ 1 տարի՝ կազմակերպության համար քարոզչություն իրականացնելու համար:

Դատարանը, սակայն, Բերիվանին դատապարտել է 7 տարի 9 ամիս ազատազրկման՝ մեղմացուցիչ հանգամանք համարելով նրա անչափահաս լինելը:

Դատավճռի հրապարակումից հետո աղջկա մայրը լաց լինելով բացականչել է. - «Մի՞թե նա մարդասպան է, անգամ մարդասպանները այսպիսի խիստ պատժի չեն դատապարտվում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG