Մատչելիության հղումներ

Լեհաստանում նշվում է Աուշվիցի համակենտրոնացման ճամբարի ազատագրման 65-ամյակը


Լեհաստանում այսօր անցկացվում են հիշատակի միջոցառումներ` նվիրված Աուշվիցի համակենտրոնացման ճամբարի ազատագրման 65-ամյակին:

Երկրորդ աշխարհամարտի տարիներին Աուշվիցի համակենտրոնացման ճամբարում զոհվել է շուրջ 1 միլիոն 100 հազար մարդ, որոնց 90 տոկոսը` հրեաներ: 1945 թվականի հունվարի 27-ին ճամբարը ազատագրել է խորհրդային բանակը:

Հիշատակի միջոցառումներին մասնակցում են համակենտրոնացման ճամբարի նախկին գերիներ, որոնց այսօր ավելի ուշ միանալու են Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն եւ Լեհաստանի ղեկավարությունը:

2005 թվականին ՄԱԿ-ը հունվարի 27-ը հռչակել է Հոլոքոսթի հիշատակի միջազգային օր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG