Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի տվյալներով` 2009-ին աշխարհում գործազուրկ էր 212 միլիոն մարդ


ՄԱԿ-ի Աշխատանքի միջազգային կազմակերպությունը այսօր զեկույց է հրապարակել, ըստ որի, 2009 թվականին աշխարհում գործազուրկների ռեկորդային թիվ է արձանագրվել` մոտ 212 միլիոն մարդ:

Զեկույցի համաձայն, 2007 թվականից ի վեր աշխատանքից զրկվածների թիվը նույնպես աննախադեպ է` 34 միլիոն մարդ:

Անցած տարի գործազրկության առավել մեծ աճ է արձանագրվել Հյուսիսային Ամերիկայի, Արեւմտյան Եվրոպայի երկրներում եւ Ճապոնիայում, որոնց հաջորդում են Արեւելյան Եվրոպայի եւ լատինամերիկյան երկրները:

Գործազրկության ցուցանիշները առավել կայուն են Ասիայում, Աֆրիկայում եւ Միջին Արեւելքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG