Մատչելիության հղումներ

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Մանուչեհր Մոթաքիի հետ


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ հանդիպել է իրանցի պաշտոնակից Մանուչեհր Մոթաքիի հետ, ով Երեւանում է հայ - իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 9-րդ նիստին մասնակցելու նպատակով:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հանդիպման մասնակիցները նշել են, որ պարբերական բարձր մակարդակի շփումներն ու փոխադարձ այցերը վկայում են երկու երկրների հարաբերությունների եւ համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ շահագրգռվածության մասին:

Հայաստանի եւ Իրանի արտգործնախարարները հանգամանալից քննարկել են երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային հարցեր, մտքեր են փոխանակել տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ապահովման վերաբերյալ:

Նալբանդյանը եւ Մոթաքին անդրադարձել են Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին:

Նախարարները արծարծել են նաեւ հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: Մոթաքին ողջունել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների հաստատմանն ուղղված ջանքերը:

Իրանի արտգործնախարարը հայաստանցի գործընկերոջն է ներկայացրել իր երկրի միջուկային ծրագրի շուրջ վերջին զարգացումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG