Մատչելիության հղումներ

logo-print

Ահմեդ Դավութօղլու. «Թուրքիան վճռականորեն է տրամադրված Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում»


Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե պաշտոնական Անկարան վճռականորեն է տրամադրված Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում եւ թույլ չի տա, որպեսզի գործընթացը ձախողվի:

Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ` թուրքական NTV հեռուստաընկերության ուղիղ եթերում Դավութօղլուն ասել է. - «Մենք ուզում ենք, որպեսզի [հարաբերությունների նորմալացման] գործընթացը զարգանա ստորագրված արձանագրությունների ոգուն համապատասխան»:

Միաժամանակ, թուրքական դիվանագիտական գերատեսչության ղեկավարը Հայաստանին կոչ է արել հետեւել անցյալ տարվա հոկտեմբերին Շվեյցարիայում ստորագրված երկկողմ հարաբերությունների նորմալացման մասին արձանագրությունների ոգուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG