Մատչելիության հղումներ

Թուրքիայում ներքաղաքական իրադրությունը մնում է լարված: Իշխանության գալուց հետո Էրդողանի կուսակցությունը մշտական պայքարի մեջ է երկրի նախկին իսթեբլիշմենթի` աշխարհիկ ուժերի եւ հատկապես բանակի ղեկավարության հետ, որին հաճախ համարում են երկրի սահմանադրական կարգի երաշխավորը: Սկսվել է հերթական սկանդալը, եւ կրկին Էրդողանի կառավարությունը բանակին մեղադրում է հեղաշրջում կազմակերպելու մեջ:

Միլիոնավոր դոլարներ են ուղղվում հունվարի 12-ի երկրաշարժից ավերված Հայիթի, սակայն երկիրը չունի անհրաժեշտ ենթակառույցներ` օգնությունը իրացնելու համար, կառավարությունը կաթվածահար է: Հայիթիին օգնություն տրամադրելու հարցն է Կանադայի Մոնրեալ քաղաքում այսօր գումարվող միջազգային խորհրդաժողովի օրակարգում:

Մանրամասները` «Մոլորակ» ծրագրում, որին մասնակցում են Գեւորգ Ստամբոլցյանը եւ Արմեն Քոլոյանը: «Մոլորակ»-ը վարում է Հրայր Թամրազյանը:

XS
SM
MD
LG