Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության մանդատները հաստատվեցին


Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ընթացակարգերի, իմունիտետների եւ ինստիտուցիոնալ հարցերի հանձնաժողովը այսօր հաստատել է Վեհաժողովում Հայաստանի պատվիրակության մանդատները:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, «հանձնաժողովը քննարկեց եւ միաձայն հանգեց այն եզրակացության, որ պատվիրակության կազմը նշանակված է Եվրախորհրդի եւ Վեհաժողովի կանոնակարգի համապատասխան հոդվածների համաձայն»:

Հարությունյանը հայտնեց նաեւ, որ ԵԽԽՎ-ի Մոնիտորինգի հանձնաժողովում այսօր եւս չի քննարկվել Հայաստանի վերաբերյալ Վեհաժողովի ընդունած բանաձեւերով նախատեսված պարտավորությունների կատարման հարցը:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG