Մատչելիության հղումներ

Վանկուվերի Օլիմպիադայում Հայաստանը կներկայացնեն չորս մարզիկներ


Միջազգային օլիմպիական կոմիտեն հաստատել է Հայաստանի մարզիկների ցանկը, ովքեր կմասնակցեն փետրվարի 12-ից մինչեւ մարտի 1-ը Կանադայի Վանկուվեր քաղաքում կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերին:

Երիտասարդության եւ սպորտի նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ` Հայաստանը Վանկուվերում կներկայացնեն դահուկորդներ Սերգեյ Միքայելյանը (Աշոցք, արագավազք եւ 15 կիլոմետր), Քրիստինե Խաչատրյանը (Գյումրի, արագավազք եւ 10 կիլոմետր), ամերիկահայ լեռնադահուկորդ Անի-Մաթիլդա Սերեբրակյանը (հսկա ոլորավայրէջք եւ սովորական ոլորավայրէջք) եւ Արսեն Ներսիսյանը (Ծաղկաձոր, հսկա ոլորավայրէջք եւ սովորական ոլորավայրէջք):

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG