Մատչելիության հղումներ

Մոսկվայում հայաստանցի գործարար է սպանվել


Մոսկվայի հյուսիսում` Դմիտրովսկայա փողոցի վրա գտնվող «Սիլվա» սրճարանում, անցած գիշեր հայաստանցի գործարար է սպանվել:
Ինչպես «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը հաղորդել է աղբյուրը իրավապահ մարմիններում, բացառված չէ, որ սպանությունը պատվիրված է:

Աղբյուրը փոխանցել է ականատեսների վկայությունները, ըստ որոնց` երեկոյան հայաստանցի գործարարը սրճարանում հանգստանում էր իր քաղաքացիական կնոջ հետ, երբ սրճարան է մտել ամրակազմ մի անձ, դատելով արտաքին տեսքից` կովկասցի, մոտեցել է սեղանին, որի մոտ նստած էր գործարարը, երեք անգամ կրակել է նրա վրա ատրճանակից, ինչից հետո անհետացել է հանցագործության վայրից:

Ստացած վերքերից հայաստանցի գործարարը տեղում մահացել է:

Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, դեպքի կապակցությամբ գործ է հարուցվել սպանության հատկանիշներով` Ռուսաստանի քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի առաջին մասով, որը նախատեսում է մինչեւ 15 տարվա ազատազրկում:

Ներկայումս անցկացվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG