Մատչելիության հղումներ

logo-print

Երեւան կայցելի Մոսկվայի քաղաքապետը


Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրավերով, հունվարի 29-ին երկօրյա պաշտոնական այցով Երեւան կժամանի Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի գլխավորած պատվիրակությունը:

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` այցի ընթացքում կքննարկվեն Մոսկվայի եւ Երեւանի 2008-2011 թվականների համագործակցության ծրագրի կատարման ընթացքին վերաբերող, ինչպես նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ խնդիրներ, կստորագրվի «Մոսկվայի կառավարության եւ Երեւանի քաղաքապետարանի միջեւ առեւտրատնտեսական, գիտատեխնիկական, հումանիտար ոլորտներում համագործակցության մասին» համաձայնագիր:

Նախատեսվում է նաեւ համագործակցության ծրագրերի ստորագրում Երեւանի Կենտրոն եւ Մոսկվայի Կենտրոնական, ինչպես նաեւ Երեւանի Ավան եւ Մոսկվայի Հյուսիսային վարչական շրջանների միջեւ` կրթության, մշակույթի, սպորտի, բարեկարգման, կանաչապատման, համատիրությունների գործունեության եւ քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG