Մատչելիության հղումներ

Բեյրութից Ադիս Աբեբա թռչող «Եթովպական ավիաուղիներ»-ի օդանավը կործանվել է


«Եթովպական ավիաուղիներ» ընկերության օդանավը` շուրջ 90 ուղեւորներով, այսօր Բեյրութի օդանավակայանից թռիչք կատարելուց կարճ ժամանակ անց ընկել է Միջերկրական ծովը:

Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբա մեկնող օդանավի ուղեւորների մեծ մասը լիբանանցիներ եւ եթովպացիներ էին, սակայն նրանց թվում եղել են նաեւ բրիտանացիներ, ռուսաստանցիներ, կանադացիներ, ֆրանսիացիներ, իրաքցիներ եւ սիրիացիներ: Հայտնի է, որ ուղեւորների թվում էր նաեւ Լիբանանում Ֆրանսիայի դեսպանի կինը:

Աղետի պատճառը դեռեւս պարզված չէ: Կան հաղորդագրություններ օդանավի թռիչքի պահին կայծակի վերաբերյալ: Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը հայտարարել է, թե սաբոտաժի կասկածներ չկան:

Ներկայումս ծովում որոնողական-փրկարարական աշխատանքներ են կատարվում: Լրատվական գործակալությունների փոխանցմամբ` փրկարարները արդեն հայտնաբերել են շուրջ երկու տասնյակ զոհվածների մարմիններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG