Մատչելիության հղումներ

Պակիստանում գրոհայինները լրտեսության մեղադրանքով յոթ մարդ են սպանել


Պակիստանում՝ Հյուսիսային Վազիրիստան նահանգում, հրազենից յոթ մարդ է սպանվել՝ ենթադրաբար Միացյալ Նահանգների օգտին լրտեսություն կատարելու համար։

Անվտանգության ուժերի նախնական վարկածով, սպանությունը կատարել են թալիբ գրոհայինները. հանցագործները տեղում երկտող են թողել, որտեղ նշել են, թե զոհերը տեղեկություններ են փոխանցել Միացյալ Նահանգներին եւ աջակցել են գրոհայինների դեմ իրականացվող ռազմական գործողություններին։

Աֆղանստանի հետ սահմանակից Հյուսիսային Վազիրիստան նահանգը համարվում է թալիբների եւ «Ալ–Ղաիդաի» գրոհայինների հենարանը Պակիստանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG