Մատչելիության հղումներ

Հայիթիում երկրաշարժից 11 օր անց հրաշքով մարդ է փրկվել


Հայիթիում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից 11 օր անց փրկարարներին հաջողվել է փլատակներից կենդանի մարդ դուրս բերել։ Ասոշիեյթեդ պրես գործակալության հաղորդմամբ, հրաշքով փրկվել է Պորտ–օ–Պրենսի 24 ամա բնակիչ Ուիսմոնդ Էկզանտուսը. վերջինս աղետի պահին գտնվել է աշխատավայրում՝ Napoli Inn հյուրանոցում գտնվող նպարեղենի խանութում, այդ իսկ պատճառով տասն օր շարունակ սննդի կարիք չի զգացել։
Շուրջ երկուսուկես ժամ շարունակված որոնողական աշխատանքները իրականացրել են ֆրանսիացի, ամերիկացի եւ հույն փրկարարները։ Մի խումբ փրկարարներ այս պահին էլ շարունակում են աշխատանքները, թեեւ Հայիթիի իշխանությունները դեռեւս երեկ հայտարարել էին որոնողական աշխատանքները դադարեցնելու մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG