Մատչելիության հղումներ

Հայիթիում դադարեցվել են փրկարարական-որոնողական աշխատանքները


Հունվարի 12-ի աղետալի երկրաշարժի հետեւանքով ավերված Հայիթիում շաբաթ օրը դադարեցվել են փրկարարական-որոնողական աշխատանքները։ Միացյալ ազգերի կազմակերպության տվյալներով, փլատակների տակից հաջողվել է փրկել 132 մարդու։

Աղետից հետո շուրջ 2 հազար փրկարարներ մասնակցել են Հայիթիի հարավում ավերված քաղաքներում եւ գյուղերում իրականացվող որոնողական աշխատանքներին՝ հուսալով ավերակներից դուրս կորզել կենդանի մնացած մարդկանց։

Այժմ իշխանությունների եւ հումանիտար առաքելությունների բոլոր ջանքերը կենտրոնացվելու են աղետից տուժածներին մթերքով, ջրով եւ ծածկով ապահովելու ուղղությամբ։

Երկրաշարժի արդյունքում նախնական տվյալներով զոհվել է առնվազն 200 հազար մարդ։ Աղետից տուժածների թիվը կարող է հասնել 3 միլիոնի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG