Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգների ԱԱԽ. «Բարաք Օբաման Թուրքիան համարում է կարեւոր ռազմավարական գործընկեր»


«Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Թուրքիան համարում է կարեւոր ռազմավարական գործընկեր»,– հայտարարել է ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Մայք Համմերը՝ մեկնաբանելով. - «Թուրքիան ոչ միայն ՆԱՏՕ-ի դաշնակիցներից մեկն է, այլեւ մուսուլմանական աշխարհի հետ հսկայական կապեր ունեցող կարեւոր երկիր է։ Եվ գլխավորապես այդ պատճառով էր, որ ԱՄՆ-ի նախագահը Եվրոպա կատարած իր առաջին շրջագայության ընթացքում այցելեց նաեւ Թուրքիա»։

Չբացառելով, որ կան հարցեր, որոնց շուրջ կողմերը որոշակի տարաձայնություններ ունեն՝ ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի խոսնակը միեւնույն ժամանակ ընդգծել է. - «Իրականում խնդիրները, որոնց շուրջ մենք համամիտ ենք, ավելի շատ են։ Դրանցից մեկը, որ ես կցանկանայի առանձնացնել, բնականաբար, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն է։ Մենք միասին աշխատում եւ ջանքեր ենք գործադրում այս ուղղությամբ, Միացյալ Նահանգները ուզում է աջակցել այդ գործընթացին»։

Ընդհանուր առմամբ, Մայք Համմերի խոսքով, հարաբերությունները գերազանց են, նախագահ Բարաք Օբաման գոհ է թե՛ նախագահ Աբդուլա Գյուլի, թե՛ վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպումներից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG