Մատչելիության հղումներ

Օլեգ Եսայանը նշանակվեց Ռուսաստանում Հայաստանի դեսպան


Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախկին նախագահ Օլեգ Եսայանը նշանակվել է Ռուսաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան: Համապատասխան հրամանագիրը, որը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է երեկ, տեղադրված է նախագահի պաշտոնական կայքէջում:

Մինչ նոր նշանակումը Օլեգ Եսայանը Հայաստանի դեսպանն էր Բելառուսում:

Ռուսաստանում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանը դեկտեմբերի վերջին ընտրվել է ԱՊՀ-ի երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գլխավոր տնօրեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG