Մատչելիության հղումներ

Եվրամիության հատուկ ներկայացուցչին ընդունել են Հայաստանի նախագահը եւ արտգործնախարարը


Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիին այսօր ընդունել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը եւ Փիթեր Սեմնեբին քննարկել են Հայաստան - Եվրամիություն հարաբերությունների ընդլայնվող օրակարգը: Սեմնեբին նշել է, որ ներկայումս Եվրամիությունն ակտիվ փոփոխությունների ժամանակաշրջան է ապրում:

Մտքեր են փոխանակվել նաեւ տարածաշրջանային զարգացումների, մասնավորապես` Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծման բանակցային գործընթացի եւ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման խնդիրների վերաբերյալ:

Արտգործնախարարության հաղորդագրության համաձայն, Էդվարդ Նալբանդյանը եւ Եվրամիության հատուկ ներկայացուցիչը քննարկել են Հայաստան - Եվրամիություն հարաբերությունները, Եվրամիության Արեւելյան գործընկերություն ծրագրին, Ազատ առեւտրի խորացված եւ համապարփակ համաձայնագրի կնքմանը, Հայաստանի քաղաքացիների համար Եվրամիության երկրներ մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացմանը վերաբերող հարցեր, անդրադարձել են Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացին, հայ - թուրքական հարաբերություններին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG