Մատչելիության հղումներ

logo-print

Ըստ Համաշխարհային բանկի` համաշխարհային ճգնաժամը ավարտվում է


Համաշխարհային բանկը այսօր հայտարարել է, թե համաշխարհային տնտեսությունը ներկայումս դուրս է գալիս ճգնաժամից:

Միաժամանակ, ՀԲ-ի «Համաշխարհային տնտեսական հեռանկարներ - 2010» զեկույցը զգուշացնում է, որ «էական անորոշություն» կա 2011 թվականի եւ հետագա տարիների համար:

Զեկույցի հեղինակներից Էնդրյու Բըրնսը ասել է, որ կառավարությունների համար մեծ մարտահրավեր է տնտեսության խթանման իրենց ծրագրերի դադարեցումը ճիշտ կազմակերպելը` «չսպանելու» համար տնտեսական առողջացման գործընթացը:

Նա նաեւ զգուշացրել է, որ համաշխարհային ճգնաժամից առավել տուժած` Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրների համար ճգնաժամի կրկնության վտանգը առկա կլինի առաջիկա տասնամյակում:

Համաշխարհային բանկի գլխավոր տնտեսագետ Ջասթին Լինը, իր հերթին, շեշտել է, որ չնայած լավատեսական կանխատեսումներին` տնտեսական առողջացումը շատերն անմիջապես չեն զգա, քանի որ տնտեսության վերակառուցման եւ աշխատատեղերի վերաբացման համար տարիներ կպահանջվեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG