Մատչելիության հղումներ

Համանախագահները կհանդիպեն Ադրբեջանի ղեկավարության հետ


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն, Բեռնար Ֆասիեն, Յուրի Մերզլյակովը, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը այսօր հանդիպելու են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:

Միջնորդները նախօրեին են Բաքու ժամանել Երեւանից, ուր հանդիպումներ էին ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, իսկ ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն մի քանի օր առաջ էր ժամանել եւ այցելել էր նաեւ Ղարաբաղ:

Միջնորդները ասել էին, որ իրենց այցի նպատակը Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումը նախապատրաստելն է:

Ըստ որոշ տեղեկությունների` հունվարի 25-ին Սոչիում անցկացվելու է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը: Այս լուրերը պաշտոնապես ոչ հաստատվում եւ ոչ էլ հերքվում են:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG