Մատչելիության հղումներ

Ազգանվան փոփոխությունը նախկին փախստականի համար գլխացավանք է դարձել


Նազիկ Աղեկյան

Նազիկ Աղեկյան

Լոռիի Շահումյանի գյուղի բնակիչ, նախկին փախստական Նազիկ Աղեկյանը դիմել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ վերջնական լուծում տալու ազգանվան հետ կապված խնդրին ու դրա պատճառով մինչ այժմ ծագող դժվարություններին:

Բաքվում Նազիկն ու իր ընտանիքի անդամները Այեկովա ազգանունն էին կրում։ Գալով Հայաստան՝ դարձան Աղեկյաններ:

Ազգանվան փոփոխությունը երրորդ կարգի հաշմանդամ 45-ամյա կնոջ համար գլխացավանք է դարձել՝ չի կարողանում ապացուցել, որ Բաքվից իր հետ բերած աշխատանքային գրքույկն իրենն է, ու գրքույկով հաստատված աշխատանքային ստաժը հարկ է հաշվարկել՝ բարձրացնելով հաշմանդամության թոշակի չափը:

XS
SM
MD
LG