Մատչելիության հղումներ

Երիտասարդական պալատի տեղում կառուցվելիք շենքի մրցույթի արդյունքները կամփոփվեն գալիք կիրակի


Երեւանի ամենահայտնի շինություններից մեկի՝ մի քանի տարի առաջ քանդված Երիտասարդական պալատի՝ շուրջ 4,5 հեկտար տարածքի սեփականատեր «Ավանգանդ Մոթորզ» ընկերություն նախագահ Էդվարդ Ավետիսյանը վճռել է նույն տեղում կառուցել հյուրանոցային համալիր եւ բիզնես կենտրոն:

Հայաստանում առաջին անգամ հայտարարվել էր ճարտարապետական նախագծերի բաց միջազգային մրցույթ, որի արդյունքները ամփոփվելու են գալիք կիրակի:

Լրագրողների հետ հանդիպմանը չորեքշաբթի օրը Ավետիսյանը նշեց, որ մրցույթին 1145 հայտ է ներկայացվել 60 երկրներից: Լավագույն նախագիծը, որը փակ գաղտնի քվեարկությամբ կընտրի 7 հոգանոց ժյուրին, կարժանանա նաեւ 70 հազար ԱՄՆ դոլար պարգեւի: Դրամական պարգեւներ են նախատեսված նաեւ 2-րդ եւ 3-րդ տեղին արժանանալիք նախագծերի համար:

Հայկակական կողմից մրցութային հանձնաժողովի կազմում են Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը եւ տարածքի սեփականատերը՝ Էդվարդ Ավետիսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG