Մատչելիության հղումներ

Հոլանդացի խորհրդարանականը դատարանի առջեւ է կանգնել մահմեդականների դեմ ատելություն սերմանելու մեղադրանքով


Այսօր Ամստերդամի դատարանում սկսվել է Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր Գերտ Վիլդերսի դատավարությունը` մահմեդականների դեմ ատելություն սերմանելու մեղադրանքով:

Աջակողմյան Ազատության կուսակցության առաջնորդ Վիլդերսին մեղադրանք է առաջադրվել 2008 թվականին իր նկարահանած «Ֆիթնա» ֆիլմի համար, ուր արծարծված է այն գաղափարը, որ Ղուրանը բռնություն է սերմանում: Հոլանդացի խորհրդարանականը նաեւ հրապարակավ համեմատել է իսլամը ֆաշիզմի, իսկ Ղուրանը` Ադոլֆ Հիտլերի «Մայն Քամփֆ» գրքի հետ:

Դատարանը մերժել է դատախազի փաստարկը, ըստ որի` Վիլդերսը պաշտպանված է խոսքի ազատության իրավունքով:

Դատավարությունը դիտվում է որպես յուրօրինակ փորձաքար Նիդերլանդներում խոսքի ազատության համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG