Մատչելիության հղումներ

logo-print

Հայիթիում նոր ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել


Հունվարի 12-ի ավերիչ երկրաշարժից 8 օր անց Հայիթիում նոր ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել: Ցնցումների ուժգնությունը կազմել է Ռիխտերի սանդղակով 6.1 մագնիտուդ:

Այսօրվա երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսից 56 կիլոմետր հյուսիս-արեւմուտք:

Հաղորդագրությունների համաձայն` երկրաշարժից ցնցվել են շենքերը, եւ ահաբեկված մարդիկ դուրս են նետվել փողոցներ:

Նոր երկրաշարժի հետեւանքով ավերածությունների եւ զոհերի վերաբերյալ տեղեկություններ առայժմ չկան:

Ենթադրվում է, որ հունվարի 12-ի երկրաշարժի զոհերի թիվը կարող է հասնել 200 հազարի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG