Մատչելիության հղումներ

Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Հայաստանի նախագահի հետ


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն, Բեռնար Ֆասիեն եւ Յուրի Մերզլյակովը, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը այսօր հանդիպել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` հանդիպմանը, որին մասնակցել է նաեւ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը, քննարկվել են «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլին եւ առաջիկայում նախատեսվող բարձր մակարդակի հանդիպմանը վերաբերող հարցեր»:

Մինսկի խմբի միջնորդները Երեւան են ժամանել երեկ: Նույն օրը նրանք հանդիպել են Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Երեւանից համանախագահները մեկնելու են Բաքու:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG