Մատչելիության հղումներ

logo-print

Մուրադ Մարջան. «Հայ - թուրքական արձանագրությունները Թուրքիայի խորհրդարանում չեն քննարկվի»


«Պաշտոնական Անկարայի եւ Երեւանի միջեւ ստորագրված արձանագրությունները Թուրքիայի խորհրդարանում չեն քննարկվի, մինչեւ հայկական զորքերը դուրս չբերվեն Ադրբեջանի բոլոր գրավյալ տարածքներից», - հայտարարել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուրադ Մարջանը:

Ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությանը Մարջանը ասել է նաեւ, թե Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները` հիմնված բարեկամության եւ եղբայրության սկզբունքների վրա, պաշտոնական Անկարայի համար վեր են ամեն ինչից:

«Թուրքիայի Ազգային մեծ ժողովը ներկայացնում է թուրք ժողովրդին, որը միշտ համերաշխ է եղել Ադրբեջանի ժողովրդի հետ: Այդ իսկ պատճառով, թուրքական խորհրդարանում տվյալ արձանագրությունների վավերացումը առանց հայ - ադրբեջանական հիմնախնդրի լիակատար լուծման անհնար է», - հայտարարել է թուրք խորհրդարանականը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG