Մատչելիության հղումներ

Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել Դավութօղլուի հետ


«Ազատություն» ռադիոկայանին հայտնի դարձավ, որ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ:

Զրույցի մանրամասները հայաստանյան պաշտոնական աղբյուրները դեռեւս չեն հրապարակում:

Թուրքիայի արտգործնախարարությունը երկուշաբթի օրը քննադատել էր Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը` պնդելով, թե դրանում կան նախապայմաններ, եւ այն վտանգում է հայ - թուրքական գործընթացը:

Ի պատասխան` Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ հայտնել էր, թե մտադիր է կապվել թուրք գործընկերոջ հետ` «տարակուսանք հայտնելու եւ պարզելու, թե ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման մեջ թուրքական կողմը որտե՞ղ է տեսել նախապայմաններ եւ ինչո՞վ է այն հակասում արձանագրությունների հիմնարար նպատակին»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG