Մատչելիության հղումներ

logo-print

Մասաչուսեթսից սենատորի թափուր տեղը անցավ հանրապետականներին


Մասաչուսեթսում սենատորի թափուր տեղի համար անցկացված ընտրություններում Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի Դեմոկրատական կուսակցությունը պարտություն է կրել Հանրապետական կուսակցությունից:

Սենատում տվյալ տեղը տասնամյակներ շարունակ զբաղեցնում էր դեմոկրատ Էդուարդ Քենեդին, ով մահացել է անցյալ տարի:

Երեքշաբթի օրը անցկացված ընտրությունների արդյունքներով, հանրապետական Սքոթ Բրաունը առավելության է հասել դեմոկրատ Մարթա Քոուքլիի նկատմամբ` ստանալով ձայների 52 տոկոսը:

Բրաունը դարձավ 41-րդ հանրապետականը 100-տեղանոց Սենատում, ինչը հնարավորություն կտա հանրապետականներին արգելափակել նախագահ Օբամայի եւ դեմոկրատների առաջարկած առողջապահական բարեփոխումների ու այլ օրենսդրական նախաձեռնությունների քվեարկությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG