Մատչելիության հղումներ

Համանախագահները Երեւան կժամանեն այսօր երեկոյան


Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը «Ազատություն» ռադիոկայանին այսօր տեղեկացրեց, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Բեռնար Ֆասյեն (Ֆրանսիա) եւ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան) այսօր երեկոյան կժամանեն Երեւան:

Այսօր իսկ նախատեսված է նրանց հանդիպումը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում արտգործնախարարության աղբյուրը հաստատեց հայաստանյան մամուլում հրապարակված տեղեկությունը, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը հերթական հանդիպումը նախատեսված է հունվարի 25-ին Սոչիում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG