Մատչելիության հղումներ

Դատարանը կհրապարակի Նիկոլ Փաշինյանի դատավճիռը


Նախատեսվում է, որ այսօր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կհրապարակի հետընտրական իրադարձությունների կապակցությամբ անազատության մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանի դատավճիռը: Մեղադրող կողմը 8 տարվա ազատազրկում է պահանջել:

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:

Մեղադրող կողմը հայտարարում է, որ ապացույցների համակցմամբ հաստատվել է Փաշինյանի մեղավորությունը, մինչդեռ Փաշինյանն ու նրա պաշտպանական կողմը պնդում են, որ դատավարության ընթացքում ներկայացված փաստերն ու ապացույցները այդպես էլ հաշվի չեն առնվել, եւ մեղադրողը ընդամենը դատական նիստերում ժամանակ է սպառել:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG