Մատչելիության հղումներ

logo-print

Վրաստանում տեղի են ունեցել հոգեհանգստյան արարողություններ Բաքվում հայկական ջարդերի 20-ամյակի կապակցությամբ


Բաքվում հայկական ջարդերի 20-ամյակի կապակցությամբ Թբիլիսիի հայ առաքելական Ս. Էջմիածին նորաբաց եկեղեցում, նաեւ վիրահայոց թեմին պատկանող բոլոր եկեղեցիներում անցած կիրակի կատարվել են պատարագի եւ հոգեհանգստյան արարողություններ:

Ս. Էջմիածին եկեղեցում հոգեհանգստյան արարողությունը, ինչպես փոխանցում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատության վարչությունը, նախագահել է Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Արարողություններին մասնակցել է Վրաստանում Հայաստանի դեսպան Հրաչ Սիլվանյանը, Գեղարքունյաց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, վիրահայոց թեմի Ջավախքի առաջնորդական փոխանորդ Տ. Բաբգեն աբեղա Սալբիյանը, Վրաստանի հայկական կազմակերպությունների ղեկավարներ, բազմաթիվ հավատացյալներ:

Սուրբ պատարագի եւ հոգեհանգստյան արարողությունների ավարտին մասնակիցներն այցելել են հայ գրողների եւ հասարակական գործիչների Խոջավանքի պանթեոնը, որտեղ մեկ րոպե լռությամբ հարգել են Բաքվի հայկական ջարդերի անմեղ զոհերի հիշատակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG