Մատչելիության հղումներ

logo-print

Բան Կի-մուն. Հայիթիի երկրաշարժը «վերջին տասնամյակների ամենալուրջ հումանիտար ճգնաժամերից մեկն է»


Միացյալ ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղար Բան Կի-մունի գնահատմամբ, Հայիթիի երկրաշարժը, որը տասնյակ հազարավոր կյանքեր խլեց, «վերջին տասնամյակների ամենալուրջ հումանիտար ճգնաժամներից մեկն է»։

Աղետից տուժած կղզի կատարած իր այցի ընթացքում Բան Կի-մունը Հայիթիի բնակիչներին համբերության կոչ է արել՝ խոստանալով, որ միջազգային հանրությունը քայլեր է ձեռնարկում օր առաջ սնունդ եւ բժշկական օգնություն հասցնելու։

Ըստ ՄԱԿ-ի` Հայիթիում մոտավորապես 3 միլիոն մարդ մի քանի ամիս շարունակ հումանիտար օգնության կարիք կունենա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG