Մատչելիության հղումներ

Քրեական գործ է հարուցվել թիվ 10/19 ընտրատեղամասում տեղի ունեցած խախտումների առթիվ


Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել հունվարի 10-ին թիվ 10 ընտրատարածքում անցկացված Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրությունների ընթացքում թիվ 10/19 ընտրատեղամասում վստահված անձանց եւ լրագրողների աշխատանքներին խոչընդոտելու փաստերի առթիվ։

Գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն, մամուլի հրապարակումների հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ թիվ 10 ընտրատարածքում կայացած պատգամավորի ընտրությունների ժամանակ՝ ժամը 10:30-ի, ապա նաեւ 16:30-ի սահմաններում, մի խումբ անձինք Երեւանի Հանրապետության 71 հասցեում գտնվող թիվ 114 միջնակարգ դպրոցում տեղակայված թիվ 10/19 ընտրատեղամասում ծեծկռտուք հրահրելով եւ բռնություն գործադրելով վստահված անձանց, ինչպես նաեւ ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ, խոչընդոտել են ընտրական հանձնաժողովի աշխատանքները, վստահված անձանց եւ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների լիազորությունների իրականացմանը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 5-րդ կետերով, կատարվում է նախաքննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG