Մատչելիության հղումներ

Հունվարի 20-ին Երեւան կժամանեն ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ (ձախից աջ) Բեռնար Ֆասիեն, Յուրի Մերզյակովը եւ Ռոբերտ Բրադկեն Երեւանում, 1-ը հոկտեմբերի, 2009
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ (ձախից աջ) Բեռնար Ֆասիեն, Յուրի Մերզյակովը եւ Ռոբերտ Բրադկեն Երեւանում, 1-ը հոկտեմբերի, 2009
Հունվարի 20-ին Երեւան կժամանեն ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղարի պաշտոնակատար Տիգրան Բալայանը, նախատեսված են միջնորդների հանդիպումները նախագահ Սերժ Սարգսյանը եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Հարցին` այցելելո՞ւ են արդյոք համանախագահները նաեւ Բաքու եւ Ստեփանակերտ, Տիգրան Բալայանը դժվարացավ պատասխանել:

2009 թվականի դեկտեմբերի 11-ին միջնորդները այցելել էին Բաքու, սակայն Երեւան չժամանեցին` խոստանալով դա անել հունվարի սկզբին: Համանախագահները, ըստ ԵԱՀԿ-ի հաղորդագրության, դեկտեմբերյան այցի ժամանակ Ադրբեջանի ղեկավարության հետ քննարկել էին նոյեմբերի 22-ին Մյունխենում կայացած Սերժ Սարգսյան - Իլհամ Ալիեւ բանակցություններում բարձրացված հարցերի մանրամասները:

Միջնորդները տարեվերջին հայտարարել էին, որ նպատակ ունեն ճանապարհ հարթել 2010 թվականին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների նոր հանդիպումների համար, որոնց արդյունքում «վերջնական տեսքի կբերվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման Հիմնարար սկզբունքները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG