Մատչելիության հղումներ

Ռուսաստանի պնդմամբ` Վրաստանում բազավորված են իսլամիստ ահաբեկիչներ


Ռուսաստանը հայտարարել է, թե Վրաստանում բազավորվել են ու հատուկ վարժանքներ են անցնում իսլամիստ ահաբեկիչներ, որոնք նպատակ ունեն հարձակումներ գործել Ռուսաստանի Դաշնության Չեչնիայի Հանրապետության եւ հարեւան մյուս հանրապետությունների ուղղությամբ:

Նախկինում ռուսաստանցի պաշտոնյաները բազմիցս պնդել են, թե վերջին ամիսներին հյուսիսկովկասյան հանրապետություններում տեղի ունեցած տարաբնույթ ահաբեկչական գործողությունների ետեւում կանգնած են օտարերկրյա հովանավորները: Ռուսաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Արկադի Յեդելեւը մանրամասնել է, թե այդ զինյալները վարժվում են Վրաստանի ռազմական բազաներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG