Մատչելիության հղումներ

4 փաստաբաններին առաջադրված հոդվածը հակասահմանադրական ճանաչվեց


Հայաստանի Սահմանադրական դատարանը այսօր հակասահմանադրական է ճանաչել Քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի առաջին մասը, որով մեղադրանք էր առաջադրվել 4 փաստաբանի՝ Մուշեղ Շուշանյանի, Դիանա Գրիգորյանի, Արա Զաքարյանի եւ Արթուր Գրիգորյանի նկատմամբ:

Քրեական օրենսգրքի հիշյալ հոդվածի առաջին մասով, որը դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար նախատեսում է տուգանք կամ մինչեւ 3 ամիս կալանք, փաստաբանների դեմ քրեական հետապնդում էր սկսվել հետմարտիմեկյան գործերի հետ կապված:

Հոդվածի սահմանադրականությունը քննելու նպատակով Սահմանադրական դատարան հայց էր ներկայացրել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը` միջնորդելով կասեցնել վիճարկվող նորմի գործողությունը:

«Փաստորեն, Սահմանադրական դատարանն իր մեջ ուժ գտավ եւ հակասահմանադրական ճանաչեց այդ հոդվածը»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց փաստաբան Դիանա Գրիգորյանը` հավելելով, որ 4 փաստաբանների դեմ հարուցված քրեական գործերը «դատարանները արդեն ստիպված կլինեն արդեն կարճել»:


Հասմիկ Սմբատյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG