Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի դեսպանատունը Հայաստանի իշխանություններին հորդորում է հետաքննել թիվ 10-ում արձանագրված բոլոր խախտումները


Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատան դիտորդները հունվարի 10-ին Երեւանի թիվ 10 ընտրատարածքում անցկացված Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրություններում ականատես են եղել բազմաթիվ խախտումների: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան ասաց դեսպանատան խոսնակ Թոմաս Միթնախթը:

Դեսպանատան դիտորդների արձանագրած խախտումներ թվում նա նշեց ընտրողների ահաբեկումը, լրագրողներին եւ դիտորդներին ուղղված բանավոր եւ ֆիզիկական սպառնալիքները, որոշ դեպքերում` չհավատարմագրված եւ չքվեարկող անձանց` «Ազգային միաբանություն» կուսակցության թեկնածուի համակիրների կողմից ընտրական գործընթացի ակնհայտ կառավարումը տեղական ընտրական հանձնաժողովների լիազորված անդամների փոխարեն:

Դեսպանատունը Հայաստանի իշխանություններին կոչ է անում «հետաքննել բոլոր խախտումները, որոնց մասին հաղորդվել է, բռնությունների մասին պնդումները, արագորեն պարզել դրանց համար պատասխանատուների ինքնությունը եւ գործ հարուցել նրանց նկատմամբ»:

«Մենք ուրախ ենք տեսնել, որ պահանջված վերահաշվարկները ընթանում են որոշ տեղամասերում, եւ որ իշխանությունները անվավեր ճանաչեցին արդյունքները այն տեղամասերում, որոնցում քվեարկության նորմալ ընթացքը խաթարված էր», - ասաց Թոմաս Միթնախթը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG