Մատչելիության հղումներ

logo-print

Հայիթիում ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվել են տասնյակ հազարավոր մարդիկ


Հայիթիում երեքշաբթի օրը տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվել է առնվազն 30 հազար մարդ: Այդ մասին CNN-ին հայտնել է Հայիթիի նախագահ Ռենե Պրեւալը:

Նախագահն ասել է, որ կան նախնական տեղեկություններ, համաձայն որոնց` զոհերի թիվը կարող է հասնել 100 հազարի:

«Ես չեմ կարող ապրել ո'չ իմ տանը, ո'չ նախագահական նստավայրում` երկուսն էլ ավերվել են», - հայտարարել է Հայիթիի նախագահը:

Համաշխարհային բանկը մտադիր է 100 միլիոն դոլարի դրամաշնորհ հատկացնել Հայիթիին` ավերիչ երկրաշարժի հետեւանքները վերացնելու համար, հաղորդում է BBC-ն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG