Մատչելիության հղումներ

Կայացել է Հայաստանի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը


Չորեքշաբթի օրը Մոսկվայում կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի աշխատանքային հանդիպումը։

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են «երկու երկրների ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության, տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաեւ ՌԴ ռազմաուսումնական հաստատություններում հայ զինծառայողների ուսուցմանն առնչվող հարցեր»։

Անատոլի Սերդյուկովն ընդգծել է, որ «ռազմական բնագավառում ռուս-հայկական համագործակցությունը կրում է ռազմավարական բնույթ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG