Մատչելիության հղումներ

Լաս Վեգասում սպանվել են երկու հայ կանայք


Լաս Վեգասում կրակոցներից հայ էմիգրանտներ են զոհվել` 50-ամյա Անուշ Սարգսյանը եւ նրա 22-ամյա դուստրը: Նրանք երկուսն էլ բնակվում էին Լաս Վեգասում:

Las Vegas Sun թերթը գրում է, որ ոստիկանությունը շարունակում է հետաքննել կիրակի օրը տեղի ունեցած միջադեպը:

Միջադեպի մանրամասների մասին պաշտոնյաներն ասել են, որ 23-ամյա Գրեգ Թոմասը տուն է ներխուժել ու կրակել երկու կանանց վրա: Նրանք տեղում մահացել են:

Ժամանելով` ոստիկանությունը Գրեգ Թոմասին գտել է բնակարանից դուրս, հրազենային կրակոցից գլխից վիրավոր վիճակում: Նա մահացել է երկուշաբթի օրը հիվանդանոցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG