Մատչելիության հղումներ

Դմիտրի Մեդվեդեւ. «Ռուս - թուրքական հարաբերությունները ռազմավարական գործընկերների հարաբերություններ են»


«Ռուս - թուրքական հարաբերություններն այսօր վերելք են ապրում, դրանք իսկապես ռազմավարական գործընկերների հարաբերություններ են», - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպումը սկսելուց առաջ այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը:

«Մենք իսկապես հաջողությամբ զարգացնում ենք մեր առեւտրատնտեսական հարաբերությունները` հատկապես էներգետիկայի ոլորտում», - ասել է Մեդվեդեւը:

Ռեջեփ Էրդողանը Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ համագործակցությունը էներգետիկայի ոլորտում ընդհանրապես իդեալական է որակել:

Նախօրեին Էրդողանը հանդիպել էր Ռուսաստանի մայրաքաղաքում աշխատող թուրք գործարարների, իսկ չորեքշաբթի առավոտյան` Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական համալսարանի ուսանողների հետ:

Թուրքիայի վարչապետի մոսկովյան այցի օրակարգում են նաեւ քաղաքական հարցեր, մասնավորապես` Ղարաբաղի հարցը եւ հայ - թուրքական հարաբերությունները: Թուրքական աղբյուրները հաստատել են, որ Պուտին - Էրդողան եւ Մեդվեդեւ - Էրդողան հանդիպումների օրակարգում Ղարաբաղի հարցը կա, եւ թուրքական կողմի համար այն առանցքային հարցերից է:


Ազա Բաբայան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG