Մատչելիության հղումներ

Ահմեդ Դավութօղլու. «Թուրքիան ցանկանում է վերացնել լարվածությունը տարածաշրջանում»


Ահմեդ Դավութօղլու

Ահմեդ Դավութօղլու

«Մենք ցանկանում ենք այնպիսի տարածաշրջան ունենալ, որտեղ մեքենան Բաքվից դուրս գա, անցի Ղարաբաղով, Երեւանով, Նախիջեւանով ու հասնի Կարս», - ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն` ելույթ ունենալով Lոնդոնի King’s College համաժողովում:

Թուրքիայի արտգործնախարարը աշխատանքային այցով գտնվում է Մեծ Բրիտանիայում ու համաժողովին մասնակցել է իր այցելության շրջանակներում: Համաժողովը կոչվում է «Թուրքիայի եւ Անգլիայի ընդհանուր հետաքրքրությունները Եվրամիության ընդարձակման հարցում ու այլ տարածաշրջաններում»:

Հարցին` արդյոք Թուրքիան կվավերացնի՞ Հայաստանի հետ ստորագրված արձանագրությունները առանց նախապայմանների, Դավութօղլուն պատասխանել է. - «Այս հարցում մեր կառավարությունը անում է ամենը, ինչ հնարավոր է»:

Նա վստահեցրել է, թե Թուրքիան ցանկանում է նորմալացնել հարաբերությունները Հայաստանի հետ ու վերացնել լարվածությունը տարածաշրջանում:

Դավութօղլուն կարծիք է հայտնել, որ Կովկասում խնդիրների լուծման համար երկրների միջեւ հարկավոր է զարգացնել տնտեսական կապերը: Նա նշել է, որ Թուրքիան 51 պայմանագիր է ստորագրել Սիրիայի, 48 պայմանագիր` Իրաքի հետ, իսկ Վրաստանի Բաթումիի օդանավակայանը «Թուրքական ավիաուղիներ»-ը օգտագործում է որպես տերմինալ ներքին չվերթների համար:

Իր ելույթում Դավութօղլուն հիմնականում խոսել է երկկողմ հարաբերությունների ու Մերձավոր Արեւելքի իրավիճակի մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG