Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ը եւ Դաշնակցությունը քննադատում են Սահմանադրական դատարանի որոշումը


Հայ - թուրքական արձանագրությունների դեմ բողոքի ցույցը Սահմանադրական դատարանի դիմաց, 12-ը հունվարի, 2010
Հայ - թուրքական արձանագրությունների դեմ բողոքի ցույցը Սահմանադրական դատարանի դիմաց, 12-ը հունվարի, 2010
Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ
Ստյոպա Սաֆարյան
զրույցում «ազգի նկատմամբ դատավճիռ» որակեց Սահմանադրական դատարանի
որոշումը, ըստ որի` հայ - թուրքական արձանագրությունների դրույթները համապատասխանում են Սահմանադրությանը:

Մեկ անգամ եւս համոզմունք հայտնելով, որ արձանագրությունները հակասում են Հայաստանի Սահմանադրությանը, Սաֆարյանը ուշադրություն հրավիրեց Սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշման վրա, ըստ որի` արձանագրությունները ունեն բացառապես երկկողմանի միջպետական բնույթ եւ «չեն կարող վերաբերել եւ տարաբնույթ հղումներով վերագրվել որեւէ երրորդ կողմի կամ վերջինիս հետ սույն արձանագրությունները ստորագրած կողմերի փոխհարաբերություններին»:

«Սահմանադրական դատարանը հավանաբար պետք է տեղյակ լիներ, որ հայ - թուրքական արձանագրություններում սեւով սպիտակի վրա գրված է, որ տարաձայնություններ առաջանալու դեպքում հիմնական տարբերակը անգլերեն բնօրինակն է արձանագրությունների: Որեւէ մի տեղ թուրքական կողմը որեւէ պարտավորություն չունի` կարդալու [Սահմանադրական դատարանի նախագահ] Գագիկ Հարությունյանի եւ Սահմանադրական դատարանի մյուս անդամների կայացրած խայտառակ դատավճիռը եւ հետեւելու մեկնաբանություններին: Որեւէ մեկը որեւէ տեղ պարտավորություն չի ստանձնել, որ հայ - թուրքական արձանագրությունները կարդալու եւ հասկանալու առումով պետք է ընթերցի Գագիկ Հարությունյանի եւ Սահմանադրական դատարանի մյուս անդամների կայացրած խայտառակ դատավճիռը, թե ինչպես չեն կարող մեկնաբանվել այդ արձանագրությունները», - հայտարարեց Սաֆարյանը:

Նրա պնդմամբ` «Սահմանադրական դատարանը մեղսակցություն ստանձնեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ Անկախության հռչակագրով ամրագրված համազգային նպատակների ձախողման եւ չիրացման համար»:

Արմեն Ռուստամյան
Հայ հեղափոխական դաշնակցության Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը գնահատական հնչեցրեց գրավոր ընթացակարգով որոշում կայացնելու վերաբերյալ` ասելով. - «Սա այն դեպքն էր, որ կարելի էր որոշել` ոչ թե գրավոր ընթացակարգով անել, այլ բաց եւ բանավոր քննարկում լիներ: Սա, բնականաբար, դժվարացնում է` մեր կողմից մի քիչ ավելի անմիջական տեղեկանանք, թե որքան խորքային եւ որքան ամբողջական է հարցը քննարկվում: Այսպես միշտ եղել է ինչ-որ քողի տակ մթության այս ամբողջ գործընթացը, դժբախտաբար»:

Հայաստանի շահերի տեսանկյունից որքանո՞վ է հարմար, որ առաջինը հրապարակվում է Հայաստանի Սահմանադրական
Շավարշ Քոչարյան
դատարանի որոշումը` այն պարագայում, երբ Թուրքիայում արձանագրությունների վավերացման գործընթացը դեռ երկար ճանապարհ ունի. «Ազատություն» ռադիոկայանի հարցին Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը պատասխանեց. - «Վավերացման գործընթացը ավարտվում է այն պահից, երբ Ազգային ժողովն է որոշումը կայացնում, նախագահն է այդ որոշման համաձայն ստորագրում: Այնպես որ, այստեղ շատ դժվար է ասել` ով շուտ կավարտի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG