Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանի բնապահպանության նախարարության երկու պաշտոնյաներին մեղադրանք է առաջադրվել


Հայաստանի հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության պետ Տիգրան Գրիգորյանին եւ պետի տեղակալ Արսեն Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու համար:

Դատախազության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն` նախաքննությամբ պարզվել է, որ Պետրոսյանը եւ Գրիգորյանը «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ընկերության խորհրդի նախագահի օգնականից պահանջել եւ 2009 թվականի դեկտեմբերի 28-ին ստացել են 5 միլիոն դրամ (մոտ 13 հազար դոլար) կաշառք` հիշյալ ընկերության կողմից Լոռու մարզի Այրում - Ճոճկան ձորում՝ Նահատակ գետի վրա գտնվող շրջանառու ջրամատակարարման համակարգը շահագործման հանձնելու ժամկետը երկարաձգելու թույլտվություն տալու համար:

Գրիգորյանի եւ Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը: Նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG