Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանցի շախմատիստները հաղթեցին ԱՄՆ-ի թիմին


Թուրքիայի Բուրսա քաղաքում անցկացվող շախմատի 2009 թվականի թիմային առաջնության նախավերջին՝ 8-րդ տուրում Հայաստանի հավաքականը 2,5:1,5 հաշվով հաղթանակ է տարել մրցաշարի առաջատարներից ԱՄՆ-ի հավաքականի նկատմամբ:

Առաջնության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, առաջին խաղատախտակին հանդես եկող Լեւոն Արոնյանը հաղթել է Նակամուրա Հիկարուին, իսկ Վլադիմիր Հակոբյանը, Արման Փաշիկյանը եւ Տիգրան Պետրոսյանը իրենց պարտիաները ավարտել են ոչ-ոքի:

Չնայած հաղթանակին՝ հայաստանցի շախմատիստները վերջին տուրից առաջ 3,5 միավորով զիջում են մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցնող Ռուսաստանի թիմին եւ 2,5 միավորով՝ առաջին եռյակը եզրափակող Ադրբեջանի թիմին: Երկրորդ հորիզոնականում ԱՄՆ-ի հավաքականն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG