Մատչելիության հղումներ

Ռեջեփ Էրդողանին շնորհվել է արաբական աշխարհի ամենահեղինակավոր մրցանակը


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին շնորհվել է Սաուդյան Արաբիայի թագավոր Ֆայսալի միջազգային մրցանակը, որը համարվում է արաբական աշխարհի «Նոբելյան մրցանակը»:

Էրդողանը այս մրցանակին արժանացել է մահմեդականությանը մատուցած ծառայությունների համար:

Մրցանակը թագավոր Ֆայսալի հիմնադրամը յուրաքանչյուր տարի շնորհում է այն գիտնականներին ու գործիչներին, որոնք աշխարհում աչքի են ընկել իրենց գործունեությամբ ու մահմեդականությանը մատուցած ծառայություններով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG