Մատչելիության հղումներ

Լրագրողների հետ կապված միջադեպերի առնչությամբ քրեական գործեր դեռեւս չեն հարուցվել


Հայաստանի գլխավոր դատախազության մամլո խոսնակ Սոնա Տռուզյանի տեղեկացմամբ, հունվարի 10-ին թիվ 10 ընտրատարածքում պատգամավորական ընտրությունների ընթացքին հետեւող լրագրողների հետ տեղի ունեցած միջադեպերի առնչությամբ դեռեւս քրեական գործեր չեն հարուցվել:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Տռուզյանը փոխանցեց, այդուհանդերձ, որ այդ միջադեպերի մասին տեղեկատվական կայքերում զետեղված հրապարակումները դատախազությունը «սահմանված կարգով ուղարկել է համապատասխան մարմիններին» [տվյալ դեպքում՝ ոստիկանություն]՝ «փաստերի իսկությունը ճշտելու եւ ընթացք տալու նպատակով»:

Հունվարի 10-ին, հիշեցնենք, թիվ 10 ընտրատարածքի տարբեր տեղամասերում խոչընդոտվել է մի շարք լրագրողների աշխատանքը: Մասնավորապես՝ ընտրատեղամասից բռնությամբ դուրս է հրավիրվել «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագրի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Գեւորգյանը, «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Անուշ Մարտիրոսյանի ձեռքից փորձել են խլել եւ կոտրել միկրոֆոնը, իսկ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին հարվածներ են հասցրել: Խոչընդոտվել է նաեւ «Ժամանակ» օրաթերթի թղթակից Մարինե Խառատյանի աշխատանքը, նույն թերթի լրագրող Քրիստինե Խանումյանի հասցեին սպառնալիքներ են հնչել:
Բախում 10/19 ընտրատեղամասում
please wait

No media source currently available

0:00 0:03:18 0:00
Ուղիղ հղում

«Ես ահազանգ ստացա, որ թիվ 10/19 ընտրատեղամասում ինչ-որ միջադեպեր են պարբերաբար արձանագրվում», - «Ազատություն» ռադիոկայանին երեքշաբթի օրը պատմեց «Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագրի պաշտոնակատար Հայկ Գեւորգյանը: - «Շտապեցի այնտեղ, հանձնաժողովի նախագահին ներկայացա, առաջարկեցի ինձ գրանցել: Այդ պահին հանձնաժողովի նախագահը ուղղակի աղմկում էր ամբողջ տեղամասով՝ ընդամենը թաքցնելու համար, որ սեղաններին դրված չէ ընտրողների ցուցակը: Իրականում ցուցակը տարել էին կողքի սենյակ ու լրացնում էին: Դա բոլորս տեսնում էին: Մի խոսքով, ես սկսեցի լուսանկարներ անել: Դա հարուցեց Արա Սիմոնյանի օգտին տեղամասում «աշխատող» մարդկանց զայրույթը... Դրանց միջոցով ինձ եւ մի քանի այլ անձանց ուղղակի հրելով, գոռգոռալով դուրս հանեցին ու մեր հետեւից դուռը փակեցին»:

«Ժամանակ» թերթի թղթակից Մարինե Խառատյանը պատմեց. - «Ես մտա տեղամաս [թիվ 10/24], այնտեղ ներկայացա որպես լրագրող եւ ներկայացրի իմ լրագրողի վկայականը: Հանձնաժողովի նախագահը ասաց, որ պետք է անձնագիր եւս ներկայացնեմ, ես ասացի, որ կարգը այդպես չէ, ինչու ես պետք է անձնագիր ներկայացնեմ: Նա ասաց, որ չի հավատում իմ վկայականին, որ դա փաստաթուղթ չէ իր համար, որ պետք է միայն անձնագրերով ներկայանալ... Այնտեղ բավական աղմուկ բարձրացավ»:

Նույն թերթի թղթակից Քրիստինե Խանումյանի գործունեությունը կասեցվել է թիվ 10/14 տեղամասում: «Եկավ մի անձնավորություն, գրանցվեց որպես դիտորդ «Ազատ հասարակության ինստիտուտ» կազմակերպության կողմից», - «Ազատություն» ռադիոկայանին պատմեց Քրիստինեն: - «Մտնելուն պես ինքը բավականին ագրեսիվ էր տրամադրված լրագրողների նկատմամբ... Այդ պահին դրսից տեղամասի դռան մոտ հավաքվեցին ինչ-որ 10-15 հոգի տղաներ, որոնցից ոչ մեկը այդտեղ գտնվելու իրավունք չուներ... Մենք [Խանումյանն ու Վանաձորի Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Արթուր Սաքունցը] հանձնաժողովի նախագահին ասացինք՝ այստեղ օտար մարդիկ կան, խնդրում ենք իրենց հանեք: Սա առիթ էր, եւ նա [որպես «Ազատ հասարակության ինստիտուտ» կազմակերպության դիտորդ գրանցված անձնավորությունը] հարձակվեց [մեզ վրա]... որ խփի... Երբ ուզում էի հեռախոսով այդ ամեն ինչի մասին պատվել լրագրողներին, եկավ, կողքս կանգնեց ու ասաց՝ անջատիր հեռախոսը, կամ գլուխդ կջարդեմ, հեռախոսդ հետը կջարդեմ, ականջներդ կկտրեմ»:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը պատմեց թիվ 10/19 տեղամասում տեղի ունեցածը. - «Երբ սկսեցի նկարել, նա սեռական բնույթի հայհոյանքներով հարձակվեց վրաս... ու խփեցին: Որ խփեցին, ես ընկա, ու ընկած տեղն էլ նկարել եմ՝ ես ընկա, ինքը հարձակվեց ինձ վրա»:

Հարկ է նշել, որ վերոհիշյալ լրագրողներից ոմանք այսօր հրավիրվել էին ոստիկանություն՝ բացատրություն տալու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG