Մատչելիության հղումներ

Թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը երեքշաբթի առավոտյան ժամը 9:00-ից կսկսի վիճելի տեղամասերում քվեաթերթիկների վերահաշվարկը։ Վերահաշվարկի 13 դիմումներ են ներկայացվել, ընդ որում՝ 11 տեղամասում վերահաշվարկ պահանջել է ընտրություններում պաշտոնապես հաղթող ճանաչված թեկնածուն՝ Արա Սիմոնյանը։ Նիկոլ Փաշինյանի վստահված անձինք բողոքարկել են ընդամենը երկու տեղամասի արդյունքները:

Թե ինչից է դժգոհ Սիմոնյանը, որի վստահված անձինք ընտրությունների ընթացքում կարծես որեւէ դժգոհություն կամ մտահոգություն չէին արտահայտում, թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սիլվա Մարկոսյանը դժվարացավ ասել՝ պարզաբանելով, որ «օրենքը չի նախատեսում մանրամասնել, թե ինչի համար է ինքը դժգոհում»:

Արա Սիմոնյանի շտաբը պարզաբանումներով հանդես չի գալիս, մինչդեռ Նիկոլ Փաշինյանի թիմակիցները կարծում են, որ այստեղ կա դիտավորություն. պարզապես Սիմոնյանի թիմը առաջինը ներկայացրել է մեկ տասնյակ տեղամասերում վերահաշվարկի դիմումներ, որպեսզի եթե ընդդիմությունը որոշի բողոքարկել մեծ թվով տեղամասերի արդյունքները, ընտրատարածքային հանձնաժողովը չհասցնի մինչեւ սահմանված ժամկետի ավարտը հաշվարկել ընդդիմության պահանջած տեղամասերի քվեաթերթիկները։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG