Մատչելիության հղումներ

Ջոն ՄըքՔեյնը ժամանել է Բաթումի


Ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականը հաղորդում է, որ երեկ Բաթումի է ժամանել Միացյալ Նահանգների Սենատի պատվիրակությունը` հանրապետական սենատոր, նախագահության նախկին թեկնածու Ջոն ՄըքՔեյնի գլխավորությամբ:

ՄըքՔեյնը համարվում է Վրաստանի եւ անձամբ նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հավատարիմ դաշնակիցը։ Նա կհանդիպի ոչ միայն Վրաստանի բարձրաստիճան ղեկավարների, այլեւ ընդդիմության ներկայացուցիչների հետ։

Լրատվական գործակալությունները հայտնում են, որ Սահակաշվիլին ՄըքՔեյնին շնորհել է Վրաստանի ազգային հերոսի կոչում։ Բացի այդ, Վրաստանի նախագահը ամերիկացի սենատորին, ով Վիետնամի պատերազմի վետերան է, նվիրել է մի ատրճանակ, որը խորհրդային մի գեներալ վերցրել էր Վիետնամում գերեվարված ամերիկացի օդաչուից եւ հետագայում վաճառել վրացի մեծահարուստներից մեկին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG